|
Կամավորական Ծառայությունների Հեռախոս` (323) 644-4402 Կամավորների համար տարբեր բաժանմունքներում կան բազմաթիվ հարմար պաշտոններ, ներառյալ բժշկական անձնակազմի, ադմինիստրացիայի, հիվանդապահության, վերականգնման, դեղատան եւ շատ ուրիշ բաժանմունքներում: Պաշտոնը կարող է լինել գրագրային կամ ոչ գրագրային: Լավ վարժեցրած շներով մարդիկ կարող են մասնակցել Ընտանի կենդանիների բուժման ծրագրին, որը կոչվում է “Սեր չորս թաթերի վրա”: Կամավորներն ու շները երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին հիվանդանոցի շուրջ ման գալով հիվանդներին փոխանցում են ջերմություն եւ ուրախություն: Քաջալերելի են երաժշտական գործիք նվագող կամ երգող կամավորների ծառայությունները, որոնք կարող են զվարճացնել հիվանդներին: Կամավորական Ծառայություններն աշխատում են ծանր` կամավոր թեկնածուն հասցնելու համար մի դիրքի, որը համապատասխանում է նրա կարիքներին: Մենք նախընտրում ենք, որ կամավորները կատարեն 100 ժամվա ծառայություններ` նվազագույնը շաբաթական չորս ժամ հանձնառությամբ:
|