|
Կամավորական Ծառայությունների Հեռախոս` (323) 644-4402 Ընտրելով կամավորություն անել Հալիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում, դուք կօգնեք մեզ նվաճելու մեր նպատակակետը` շարունակաբար բարելավել ոչ միայն մեր բժշկական խնամքի որակը, այլ նաեւ մեր հիվանդների, այցելուների եւ միմյանց ծառայությունների որակը: Հակառակ որ հիվանդանոցային ծառայություններից շատերը կատարվում են մասնագիտական անձնակազմի կողմից… բժիշկներ, հիվանդապահներ, տեխնիկներ, կան նաեւ բազմաթիվ գործունեություններ, որոնք մասնագիտական գիտելիքներ չեն պահանջում, բայց եւ այնպես նպաստում են հիվանդի “ամբողջական խնամքին”: Բոլոր դերակատարություններն ազդում են հիվանդների եւ նրանց ընտանիքների վրա` ուղղակի եւ կենսական ձեւով, անկախ նրանից, թե հիվանդը ինչ առընչություն կունենա այդ դերակատարությունների հետ: Կամավորները այս բնագավառներըւմ են բերում կարեւոր մասնակցություն: Ձեր ժամանակի, շնորհքի եւ խանդավառ օգնության առատաձեռն նվիրումը անձնակազմին կօգնի իր ժամանակը հիվանդի խնամքին նվիրաբերելու, տալով հանգիստ եւ մտքի հանդարտություն հիվանդին եւ նրա ընտանիքին: Հավելյալ տեղեկության համար կապվեք Կամավորական Ծառայությունների Տնօրեն Գաբրիելա Դուրան-Լոփեզի հետ համացանցով` Gabriela.lopez@hpmedcenter.com.
|