|
Վիրաբուժական Բաժանմունքի Հեռախոս` (213) 413-3000 (հեռախոսավարից հարցրեք Վիրահատության համար) Վիրահատական բաժանմունքի պրոֆեսիոնալ եւ հոգատար անձնակազմը ջանում է մատուցել ամենակարեկից խնամքը: Նրանք հավելյալ ջանք են անում, որպեսզի հիվանդները գոհ լինեն: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնն առաջարկում է մի քանի վիրահատական ծառայություններ` ներառյալ հետեւյալները. Օրթոպեդիկ Վիրաբուժություն. ծնկի տեղադրում, կոնքի տեղադրում, հոդի տեղադրում, հոդազննում, ուսի վերականգնում, փոխպատվաստման պրոցեդուրաներ: Ընդհանուր Վիրաբուժություն. Ճողվածքի բուժում, որովայնի ներզննում, հաստ աղիքի հատում: Ցանցենու Վիրաբուժություն. Հավելյալ տեղեկությունների համար խնդրվում է տեսնել մեր Ցանցենու Վիրաբուժության էջը: Պտղի Վիրաբուժություն. նվազագույն միջամտությամբ պտղի վիրաբուժություն: Հավելյալ տեղեկությունների համար խնդրվում է տեսնել մեր Պտղի Վիրաբուժության էջը: Ուրոլոգիական Վիրաբուժություն. միզապարկի քաղցկեղ, երիկամի քաղցկեղ եւ/կամ ուռուցք, պրոստատի քաղցկեղ, ամորձիների քաղցկեղ, կանացի ցիստիտ, տղամարդու ամլություն, պրոստատի հիվանդություն, վերականգնողական ուռոլոգիա, միզուղու փոփոխություն, սերմնածորանի հատում: Ծննդագիտություն եւ Գինեկոլոգիական Վիրաբուժություն. Արգանդի հեռացում, փողային անոթակապ, միզապարկի պրոցեդուրաներ, քաղցկեղի վիրաբուժություն (արգանդի վզիկի, արգանդի, ձվարանային քաղցկեղ), արգանդի ֆիբրոմայի բուժում, ամլության ախտորոշում եւ բուժում: Ականջ-Քիթ-Կոկորդի Վիրաբուժություն. նշիկների հեռացում, թմբկաթաղանթի հատում, բրոնխադիտում, որկորազննում, օգտագործելով լուսանկարով կողմնորոշվող համակարգ, վահանագեղձի զննում, քթի խոռոչի ուղղում, միջին ականջի միկրոսկոպիկական վիրաբուժություններ: Կատարակտային Վիրաբուժություն. ոսպնյակի փափկացում (աչքի ոսպնյակի) եւ կատարակտի դասական վիրաբուժություն: Պլաստիկ Վիրաբուժություն. վերականգնողական, կոսմետիկ, կոպավերականգնում, սպիի վերացում, մաշկային պրոցեդուրաներ` ներառյալ մարմնի պրոցեդուրաներ` ներառյալ ճարպերի ներծծում, կրծքի պրոցեդուրաներ` ներառյալ մեծացում, փոքրացում, բարձրացում, նաեւ` նապաստակի շրթունք եւ ճեղքված քիմքի պրոցեդուրաներ: Ոտքի Հիվանդությունների Վիրաբուժություն. ոտքի եւ կոճի բոլոր վիճակները, ներառյալ` ոտքի բթամատի պարկիկներ, ոտքի բթամատի մրճանման ծռում, ներաճած եղունգներ, կոշտուկներ, ներբանի գորտնուկներ, ինչպես նաեւ երակային ձեւափոխություններ, ոտքի շաքարախտային խնդիրներ, սպորտային վնասվածքներ եւ ոտքի եւ կոճի վնասվածք: Երակային/Ներերակային. նորարարական, սրտի խնամքի առաջացած ծառայություններ: Հավելյալ մանրամասնությունների համար խնդրվում է տեսնել մեր Երակային/Ներերակային էջը: Կրծքախոռոչի Վիրաբուժություն. հավելյալ մանրամասնությունների համար խնդրվում է տեսնել մեր Կրծքախոռոչի վիրաբուժություն էջը: Մանկաբուժական Վիրաբուժություն. նշիկի հեռացում, թլպատում:
|