Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook

Հոգեւոր Խնամքի Հեռախոս` (323) 913-4863
Հոգեւոր Խնամքի Վայր` Բժիշկների Շենք, (A Level) – Գրադարանի շարքին
Սոցիալական Ծառայությունների Հեռախոս` (213) 413-3000 ներքին գիծ` 4175

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում մենք հանձնառու ենք տրամադրելու կարեկից խնամք, որն ուղղված է մեր հիվանդների ֆիզիկական, զգացական եւ հոգեւոր կարիքներին:

Ձեռնադրված թե աշխարհական հոգեւոր ծառայողների բազմալեզու մեր թիմը ներկայացնում է հավատքի տարբեր ենթահողեր` ներառյալ կաթոլիկ եւ բողոքական: Անձնակազմի հոգեւորականներից բացի, հաղորդություն տվող կղերականները ժամանակ են անցկացնում այն հիվանդների հետ, որոնք ցանկանում են կիսել իրենց հոգեւոր պատկերացումները եւ մտահոգությունները: Այս հոգածու մարդիկ միասնաբար արտացոլում են մեր քաղաքի ցեղային բազմազանությունը, միշտ զգայուն լինելով մեր հիվանդների եւ նրանց ընտանիքների մշակութային տարբերությունների նկատմամբ:

Սուրբ Հաղորդության, Մկրտության եւ Օծումի խորհուրդները կտրվեն ըստ պահանջի: Ծիսակատարություն կատարվում է հիվանդանոցի մատուռի մեջ, կիրակի օրվանից մինչեւ ուրբաթ առավոտյան ժամը 11:30-ը: Այս ծառայությունը հնարավոր է դիտել հիվանդասենյակներում` ներքին ցանցի հեռուստացույցով:

Բացի հոգեւոր խնամքի ծառայություններից, հիվանդանոցի հոգեւորականները պատրաստ են օգնելու հիվանդներին` հասկանալու Նախնական դիրեկտիվների իրավական պայմանները: Այս պարտավորեցնող իրավական փաստաթղթերն օգտագործվում են առողջապահական խնամք մատուցողներին, ինչպես նաեւ ընտանիքի անդամներին անհատի առողջապահական խնամքին վերաբերող ցուցմունքներ տալու այն դեպքում, երբ հիվանդներն անկարող կլինեն արտահայտվելու:

Հոգեւոր Խնամքի բաժանմունքի ներկայացուցիչ հնարավոր է գտնել օրը 24 ժամ, տարվա 365 օրերին` հովվական խորհրդատվության, օգնության եւ աղոթքի համար:

Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ