|
|
 |
Սոցիալական Ծառայությունների Հեռախոս` (213) 413-3000, ներքին գիծ` 4175 Օժանդակ Ծառայությունների բաժանմունքն օգնում է բոլոր հիվանդներին` նրանց առողջապահական խնամքի հետ կապված զգացական, սոցիալական եւ տնտեսական խնդիրների առընչությամբ: Բաժանմունքի անձնակազմի անդամները հատկապես հմտացած են հիվանդներին ապահովելու ծառայություններ, եւ բժշկական կենտրոնի առողջապահական խնամքի թիմի բոլոր անդամների հետ խորհրդակցաբար` երաշխավորելու, որ բավարարվեն յուրաքանչյուր հիվանդի հոգեբանական եւ սոցիալական կարիքները: Հատուկ ուշադրություն են հատկացվում հատկապես այն հիվանդների եւ ընտանիքների առողջապահական պայմաններին, որոնք ենթակա են հարմարվելու, ապահովության, տնտեսական դժվարությունների, կյանքին սպառնացող հիվանդությունների եւ առողջապահական վիճակի հետ կապված, ինչպես նաեւ ուրիշ լուրջ հոգեբանական խնդիրների: Ահա մի քանիսն այն պատճառներից, որոնց դեպքում հիվանդները կարող են սոցիալական ծառայության կարիք ունենալ. - Սուր վիշտ, դեպրեսիա, անձկություն
- Ինքնասպանության միտում, ծանր հաշմանդամություն
- Անհայտ ընտանիք կամ հոգատար վիճակ
- Խնամատարների կողմից ֆիզիկական/զգացական/սեռային բռնության չարաշահումի զոհեր
- Հիվանդի բարելավման եւ խնամքին ներհակ ներգործող ընտանիքի վերաբերմունք
- Բազմակի ֆիզիկական եւ հոգեբանական կարիքներով ծերեր, (70+) տարեցներ
- Անտունություն
- Թմրալկոհոլային նյութերի չարաշահում
Սոցիալական ծառայութուններն ավելի արդյունավետ դարձնելու համար օգտակար կլինի հիվանդների կամ նրանց խնամող անձնակազմի համար իմանալը, թե անվտանգ դուրս գրվելու համար ո՞ր ծառայությունների կարիքն ունի հիվանդը: Եթե հիվանդներն ի վիճակի չեն հիվանդանոցային խնամքի վայրի մասին տեղեկություն հայթայթելու, լավ կլինի, որ ընտանիքի անդամներից մեկն օգնի նրանց: Կան սոցիալական ծառայութուններ` հեշտացնելու համար հիվանդի փոխանցումը խնամքի մեկ մակարդակից մյուսին: Հիվանդներն ու խնամատարները երբեք չպետք է քաշվեն օգնություն խնդրելուց: Պարզապես զանգահարեք սոցիալական ծառայությունների հեռախոսահամարով` (213) 413-3000, ներքին գիծ` 4175:
|
 |
|