|
Դարմանատնային Դեղատան Հեռախոս` (323) 913-4989 Հիվանդանոցի Դեղատան Հեռախոս` (323) 913-4979 Դարմանատնային Դեղատուն Դարմանատնային Դեղատունն ապահովում է ընդհանուր մանրածախ դեղատոմսային ծառայություններ բոլոր արտահիվանդանոցային հիվանդներին, ներառյալ` ամբուլատորային հիվանդները, հիվանդանոցից դուրս գրված հիվանդները, ամբուլատոր վիրահատական կենտրոնը եւ դարմանատնային կլինիկաները: Դարմանատնային դեղատան անձնակազմն աշխատում է հեշտացնել հիվանդանոցի հիվանդների համար դեղատոմսերի դուրս գրումը կամ դուրս գրումից հետո դեղորայք ստանալու պրոցեսը` նպատակ ունենալով անընդհատ խնամք ապահովել: Աշխատողների դեղատոմսերը տրվում են խորհրդանշական արժեքով: Անձնակազմի բժիշկների համար բժիշկների գրասենյակի դեղորայքի պաշարները կարելի է գնել դարմանատան դեղատնից: Հիվանդանոցի Դեղատուն Հիվանդանոցի Դեղատունը Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի հիվանդների խնամքի բոլոր տարածքներում, ներառյալ Շալեն` փոխանցման երկարաժամկետ խնամքի բաժինը, կատարում է դեղի առաքումը, պահեստավորումը եւ հսկումը: Հիվանդին սովորաբար խորհրդատվություն է տրամադրվում դեղագործների միջոցով, ինչպես օրենքն է պահանջում: Դեղորայքի շուրջ տեղեկությունը մատչելի է ինչպես բժշկական անձնակազմի, նույնպես եւ հիվանդապահների գրասենյակի անձնակազմի համար: Երրորդ կողմի վճարման ծրագրերը ներառում են MediCal, Blue Shield եւ PCS: Workers’ Compensation-ի դեղատոմսերը ընդունվում են համապատասխան փաստագրմամբ եւ լիազորումով:
|