Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook

Վարակի Հսկողություն Հեռախոս` (323) 913-4544
Վայր` հիվանդների Շենք, Երկրորդ Հարկ

Վարակի չեզոքացումը երաշխավորում է, որ հիվանդները, այցելուները եւ անձնակազմը լինեն վարակից ապահով մի միջավայրում: Վարակման Կառավարումը համայնքում եւ հիվանդանոցում կատարվում է վարակի սկսման եւ տարածման հնարավորությունները հսկելով, որպեսզի հիվանդանոցի անձնակազմը ժամանակ ունենա միջոցներ ձեռնարկելու ու խափանելու հիվանդության տարածումը:

Անձնակազմի անդամներին ձեռքերի լվացումի անհրաժեշտ տեղեկություններ փոխանցելու համար Վարակման Կառավարումն օգտագործում է մի տուփ սեւ լույսով եւ լուսածորումով թրջոց: Անձնակազմի անդամները կարող են իրենց ձեռքերը պատել թրջոցով, լվալ ձեռքերը եւ հետո դրանք դնել տուփի մեջ: Այս գործողությունը թույլ կտա անձնակազմին իմանալու, թե որքան լավ են լվացվել իրենց ձեռքերը:

Հիվանդները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքի անդամներն ու այցելուները նախքան հիվանդանոց մտնելը չունեն հիվանդության ախտանիշերն ու նշանները: Այցելուները պետք է հիվանդին այցելեն միայն այն դեպքում, եթե իրենք առողջ են. ըստ հնարավորության, ավելի ապահով է, որ ընտանիքի տարեց անդամները տանը հսկեն փոքր երեխաներին` հիվանդին այցելության գալու փոխարեն:

Մանրէները սահման չեն ճանաչում: Վարակը խափանելու համար ամենակարեւոր բանը, որ հիվանդները, խնամողներն ու ընտանիքի անդամները կարող են անել, ձեռքերը լվանալն է:

Եթե այցելուները կամ հիվանդները վարակման հարց կամ մտահոգություն ունեն, ողջունելի է, որ նրանք կապվեն Վարակման Կառավարումի բաժանմունքի հետ` ստանալու համար բոլոր հարցերի պատասխանները: Վարակման Կառավարման բաժանմունքը ցանկանում է, որ յուրաքանչյուր անհատ լինի առողջ:

Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ