Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook

Հեռախոս` (323) 913-4888, Ֆաքս` (323) 913-4959
Վայր` բժիշկների շենք, Level A

Ժամեր` Երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ, առավոտյան ժամը 7:30-ից մինչեւ երեկոյան ժամը 5:00 (կիրակի օրերը` զանգով)  

Գործի կառավարումը համատեղ գործընթաց է, որը գնահատում, ծրագրում, գործադրում, համակարգում եւ հսկում է տրված հնարավորություններն ու ծառայությունները, որոնք պահանջվում են անհատի առողջապահական խնամքի համար: Գործի կառավարիչներն օգտագործում են հաղորդակցության եւ հնարավոր ռեսուրսները` որակյալ արդյունքի հասնելու համար: Գործի կառավարումը բանալի դեր է խաղում հիվանդանոցների ֆինանսական հաջողության գործում:

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի գործի կառավարիչները վկայված հիվանդապահներ են, որոնք լծված են ծրագրելու եւ կառավարելու հիվանդների ծառայությունների բոլոր երեսները: Գործի կառավարիչները բազմաճյուղ միջմասնագիտական թիմի անդամների հետ աշխատում են ձեռք-ձեռքի` երաշխավորելու համար հիվանդի ապահով եւ ժամանակին դուրս գրումը, կարգավորում են խնամքը` ֆինանսական նպատակներն իրականացնելու համար, եւ հսկում են հիվանդի փոխանցմանը` խնամքի մեկ ծրագրից խնամքի մեկ ուրիշ միջավայր:

Գործի կառավարիչները հիվանդի դուրս գրելու ծրագրումն սկսում են այն րոպեից, երբ հիվանդը ոտք է դնում հիվանդանոց: Գործի կառավարիչները նպաստում են խնամք ապահովողների միջեւ հաղորդակցությունը զարգացնելուն, որպեսզի ձեռք բերեն որակյալ եւ խնայողական արդյունքներ: Նրանք ապահովում են, որ գործի վերատեսությունները նախաձեռնվեն  բժշկական կարիքի եւ  միջորակային իրադրության համար` ընդունելությունից հետո 24 ժամվա ընթացքում:

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի գործի կառավարիչներն ունեն նվազագույնը երկու տարվա փորձ, որը  ձեռք են բերում ծանր խնամքի իրադրությունում աշխատելիս: Գործի կառավարչի վկայման ընթացքը ավարտելը պարտադիր է գործի կառավարիչ դառնալու համար:

Սովորական աշխատանքային ժամերն են առավոտյան 7:30-ից մինչեւ երեկոյան 5:30: Գործի կառավարիչն աշխատում է նաեւ շաբաթ օրերը` վարելու արտակարգ դուրս գրման պարագայի ծրագրավորման հարցերը: Կիրակի օրերին գործի կառավարիչը հեռախոսի վրա է առավոտյան 8:30-ից մինչեւ երեկոյան 5:00, գործի կառավարման հարցերով` հեռախոսային խորհրդատվության համար: Տնօրենն ու համակարգողը որեւէ գործի կառավարման հետ կապված հարցերի համար մատչելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ