Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Ծառայություններ | Նկարում/Քննություններ | Բժշկական Նկարում/Քննություն

Բժշկական Նկարումի Հեռախոս` (323) 913-4869

Կրծքագեղձի Լուսանկարումի Վայրի Հեռախոս` (323) 413-3000, ext. 6472

Բժշկական Նկարումի Վայր` Բժիշկների Շենք, A Level

Բժշկական նկարումը բանալի դեր է խաղում որակյալ առողջապահական խնամք մատուցելու գործում: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում բժշկական նկարումի եւ ռադիոլոգիայի բարձր հմտության մեր մասնագետներն աշխատում են նկարումի ամենակատարյալ նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի ճշգրտորեն գտնեն, ախտորոշեն եւ բուժեն հիվանդությունների եւ անբնականությունների մի ընդարձակ շարք:

Նկարումի տեխնոլոգիաների մեծ տեսականուց բացի, մենք ապահովում ենք համապարփակ միջամտողական ռադիոլոգիական ծառայություններ: Բժշկական նկարումի ենթամասնագիտություններից միջամտողական ռադիոլոգիան հանգեցնում է փոքր կատետրների եւ մանր գործիքների օգտագործումին` ախտորոշելու եւ բուժելու բազմաթիվ իրավիճակներ: Բաց վիրահատության այս նվազագույն միջամտության այլընտրանքն օգտագործում է նկարը որպես ուղեցույց այնպիսի պրոցեդուրաների համար, ինչպես` երակագրություններ, զսպանակի եւ կատետրի տեղադրում:

Բժշկական նկարումի եւ ռադիոլոգիայի մեր մասնագետները մոտիկից գործակցում են բժիշկների հետ` երաշխավորելու, որ յուրաքանչյուր հիվանդի համար առնվեն խնամքի լավագույն հնարավոր որոշումները: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում բժշկական նկարումի բոլոր մասնագետները վկայված են Կալիֆորնիայի նահանգից եւ արտոնագրված են ամբողջ Ամերիկայի Ռադիոլոգիական Տեխնոլոգների Ամերիկյան Գրանցամատյանի կողմից:

Հոլիվուդի Փրեսբիթերյանում առաջարկված բժշկական նկարումի ծառայությունները ներառում են.

  • Հաշվարկված Շերտագրություն
  • MRI
  • Կրծքագեղձի Շարժական Լուսանկարում
  • Միջուկային Բժշկություն
  • Ռադիոլոգիա
  • Ուլտրասաունդ, Ոչ-Միջամտողական Ուլտրասաունդ

Առաջարկված միջամտողական ռադիոլոգիական ախտորոշումն ու բուժման պրոցեդուրաները ներառում են.

  • Քաղցկեղի Բուժում, որը ներառում է
    • Անդրերակային Քիմոթերապիա
    • Ուռուցքների Ռադիոհաճախականությամբ Անդամահատում
  • Կատետրի Տեղադրում
  • Ներերակային Լազերային Անդամահատում
  • Զսպանակի Տեղադրում
  • Ծայրամասային Երակային Հիվանդության Բուժում
  • Ծայրանդամների Երակային Հիվանդության Բուժում
  • Արգանդի Ֆիբրոմայի Բուժում
  • Ողնաշարային ներթափանցում - Vertebroplasty and Kyphoplasty
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ