|
Նկարումների հեռախոս` (323) 913-4817 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում մենք հավատում ենք առողջապահական խնամքի հանդեպ գերարդիական մոտեցում որդեգրելուն եւ տղամարդկանց թե կանանց համար մենք տրամադրում ենք ուսուցման, նկարումի եւ ռիսկի նվազման ծառայությունների ընդարձակ մի ծիր: Տեղում քաղցկեղի նկարումից եւ քննություններից մինչեւ շարժական դարմանատներ մենք երկար ճանապարհ ենք անցնում` երաշխավորելու համար, որ մեր հիվանդները եւ համայնքն ունենան իրենց առողջությունը կարգավորելու արդյունավետ միջոցներ: Կալիֆորնիայի Կրծքի եւ Արգանդի Վզիկիի Քաղցկեղի Պուժման Ծրագրի միջոցով մենք ապահովում ենք դարմանատնային լրացուցիչ ծառայությունների մի ընդարձակ ծիր ցածր եկամուտ ունեցող անհատների համար: Բացի դրանից, մենք համակարգում ենք աշխատավայրերում, եկեղեցիներում, համայնքային կենտրոններում եւ համայնքային այլ գործակալություններում կազմակերպվող շարժական դարմանատների աշխատանքը: Քաղցկեղով տառապողների համար Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը երկու ամիսը մեկ հյուրընկալում է կանանց քաղցկեղի խնդիրներով զբաղվող խմբեր` չորս լեզուներով. անգլերեն, իսպաներեն, կորեերեն եւ թաի: Նաեւ, մենք օգնում ենք քաղցկեղից վերապրողներին` տոնելու իրենց վերապրումը` քաղցկեղից վերապրածներին նվիրված տարեկան միջոցառումով, որը կոչվում է` մեծ C (“Tah Big C”): Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում առաջարկվող նկարումի եւ քննությունների ծառայությունների ամբողջական ցանկը հետեւյալն է.
|