Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Ծառայություններ | Շնչառական Խնամք

Շնչառական Խնամքի Հեռախոս` (323) 913-4880

Շնչառական Խնամքի Վայր` հիվանդների շենքը բժշկական շենքին միացնող երկրորդ հարկի կամուրջը

Շնչառական Խնամքի Բաժանմունքը Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում ապահովում է ծառայությունների համապարփակ ծիր, ներառյալ հետեւյալները.

  • Սովորական թթվածնային բուժում
  • Սովորական աերոզոլային բուժում
  • Փոքր ծավալի բուժում
  • Ընդհատվող դրական ճնշման շնչառական բուժում
  • Գրգռիչ շնչաչափ  
  • Չափագրված դեղաչափային ներշնչակներ, որոնք պարունակում են հիվանդի ուսուցում եւ ցուցմունքներ
  • Կրծքի ֆիզիոթերապիա
  • Սիրտ-թոքային վերականգնում
  • Խորխի ինդուկցիա/մակածում
  • Զարկերակային արյան գազեր. ծակում եւ վերլուծություն
  • Թոքային ֆունկցիայի ամբողջական քննություն
  • Թոքային ֆունկցիայի անկողնային քննություն
  • Շնչափողահատ խողովակի փոխում
  • Երկմակարդակ դրական շնչուղու ճնշում
  • Մեքենական օդափոխում. կարճաժամկետ եւ երկարաժամկետ
  • Մեքենական օդափոխիչից կտրելը
  • Շնչուղու կարգավորում
  • Նորածնի Շնչառական Ինտենսիվ Խնամքի Միավոր (level 2)

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի Շնչառական Խնամքի Բաժանմունքն օգտագործում է բժշկական բազկերակի թթվածնաչափ  հատուկ մի սարք, որը չափում է հիվանդի արյան մեջի թթվածնի հագեցվածության մակարդակը, առանց արյան նմուշի կարիք ունենալու: Բազկերակի թթվածնաչափը նույնպես շարունակաբար ցույց է տալիս հիվանդի սրտի զարկերի հաճախականությունը:

Շնչառական Խնամքի Բաժանմունքը օգտագործում է նաեւ NICO կոչված ոչ-միջամտողական CO մոնիտոր ցուցապաստառ, որը ցույց է տալիս շնչառական տարբեր չափումներ, եւ ամենակարեւորը` այն ցույց է տալիս հիվանդի պատրաստ լինելը մեքենական օդափոխիչից կտրվելուն, առանց միջամտողական պրոցեդուրայի:

Շնչառական Խնամքի անձնակազմը բազմալեզու է եւ միշտ մատչելի` հիվանդներին ուսուցում ապահովելու եւ ծառայությունների մասին ցուցմունքներ տալու համար: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի Շնչառական Խնամքի Բաժանմունքը նաեւ հովանավորում է Շնչառական Օդափոխիչի գիտաժողովներ` բժշկական մասնագետներին ուսուցանելով հատուկ շնչառական առողջապահական խնամքի նորություններ:

Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ