Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook

Մոր եւ Պտղի Առողջության Ինստիտուտի Հեռախոս` (323) 361-7042 or (800) 687-2229
Կայք` www.maternal-fetalhealth.com

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում Մոր եւ Պտղի առողջության  Ինստիտուտը համագործակցական մի նախաձեռնություն է Բժշկական Կենտրոնի, Լոս Անջելըսի Մանկական Հիվանդանոցի եւ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի միջեւ` մատուցելու պտղի բուժման մեծ ռիսկ ենթադրող համապարփակ եւ մասնագիտական ծառայություններ` նվազագույն միջամտությամբ:

Ինստիտուտի բազմաճյուղ բժիշկների հիմնական թիմն ապահովում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք` Մանկաբարձական եւ Գինեկոլոգիական, Մոր եւ Պտղի Առողջապահություն, Նորածնի Բժշկություն, Մանկական Սրտաբանություն եւ Ռադիոլոգիա: Այս բժիշկները հիվանդապահների, խորհրդականների եւ հետազոտողների հետ ներդաշնակ աշխատում են` խնամելու կանանց եւ նրանց դեռ չծնված մանուկներին` հղության ընթացքում, ծննդի ծամանակ եւ ծնվելու պահին:

Մասնագիտական տեխնոլոգիան, ինչպես 3-D եւ 4-D ուլտրասաունդը, հնարավորություն են տալիս բժիշկներին` որոշելու կնոջ կրած պտուղների թիվը, պտղի չափը, քաշը եւ հղության ժամանակը, ընկերքի գտնվելու վայրը, արգանդի վզիկի տեսքը, պտղաջրի քանակը եւ անբնականությունները` ներառյալ կազմավորման, ինչպես նաեւ արգանդի եւ ձվարանի անբնականությունները:

Մոր եւ Պտղի Առողջության Ինստիտուտի մասնագետներ տեսնելու համար բժշկի հանձնարարական չի պահանջվում: Նոր հիվանդների մեծ մասը ընդունվում է անմիջապես, երբ սովորական քննությունները ցույց են տալիս նրանց դեռ չծնված պտղի հետ կապված որեւէ խնդիր:

Stillpoint Resources-ի հետ գործընկերությունը հիվանդներին եւ նրանց ընտանիքներին լրացուցիչ օժանդակություններ եւ ուսուցողական ծառայություններ ստանալու հնարավորություն է տալիս:

Մեծ Ռիսկի Մանկաբարձական Նախածննդյան Ախտորոշման Ծառայություններն Ընդգրկում են.

  • Գենետիկական Խորհրդատվություն
  • Բարձր Արդյունքով Ուլտրասաունդ 3-D եւ 4-D
  • Գերարագ MRI
  • Պտղաթաղանթից Նմուշ Վերցնել
  • Պտղապարկի Քննություն

Պտղի Բուժման Ծառայություններն Ընդգրկում Են.

  • Պտղի Արյան Նմուշ Վերցնել
  • Պտղի Բուժում
  • Պտղի Փոխներարկում
  • Պտղի` Նվազագույն Միջամտությամբ Վիրահատություն

Պտղի բուժման ծառայությունների մասին հավելյալ տեղեկությունների համար տեսեք պտղի բուժման մեր կայքը:

Մոր եւ Մանկան Առողջապահության մասին հավելյալ տեղեկությունների, ժամադրության կամ հիվանդի օժանդակության ծրագրի տեղեկությունների համար զանգահարեք (800) OUR-BABY:

web nursery
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ