Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook

Ծննդաբերական Դասերի Մասին Տեղեկություններ` (323) 913-4828

Դասերը կանցկացվեն անգլերենով, իսպաներենով եւ կորեերենով

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում Հատուկ Ծննդաբերություններ Ծրագիրը յուրաքանչյուր նոր ծնող դարձողի առաջարկում է ծննդաբերության փոխներգործակցական դասեր: Ծննդաբերական դասերը ձեզ եւ ձեր զույգին տալիս են ճշգրիտ տեղեկություն երկունքի եւ ծննդաբերության մասին, ինչպես նաեւ այն հավանական բարդությունների մասին, որոնք կարող են լինել ծնունդ տալու ընթացքում:

Դուք կսովորեք հիվանդանոցային այն պրոցեդուրաների եւ բժշկական միջամտությունների մասին, որոնք կօգնեն նվազեցնելու որեւէ մտավախություն, որ կարող եք ունենալ, եւ թույլ կտան ձեզ ավելի լավ պատրաստվելու ծննդաբերության: Մեր դասերն օգնում են կանանց ծննդաբերելու իրենց կարողության մասին ինքնավստահություն ձեռք բերելու, ինչպես նաեւ նրանց զուգակիցներին` իրենց զույգին հանգստացնելու եւ սատարելու ձեւերի մասին իմանալու:

Ծրագիրն Ընդգրկում Է

Առաջին Դաս

Ներածություն

Նախապատրաստված Ծննդաբերություն

Անատոմիա եւ Ֆիզիոլոգիա

Ծննդաբերության Հանգրվանների Ընդհանուր Ակնարկ

Սուր լարվածության Թոթափում

Երկրորդ Դաս

Ակտիվ Ծննդաբերություն

Փոխանցում

Ծննդաբերական Հրումի Երկրորդ Հանգրվան

Լարվածության Թոթափում Մասաժով


Երրորդ դաս

Դեղորայք

Սեզարյան Հատում

Վերականգնում

Լարվածության Թոթափում  

Դանդաղ Համաչափությամբ Շնչառություն

Չորրորդ դաս

Հիվանդանոցային Պրոցեդուրաներ

Պտղի Հսկողություն

Ծննդաբերական Պրոցեդուրաներ

Նորածնի Անմիջական Խնամք

Հետծննդաբերական

Երկունքի եւ Ծննդաբերության Փորձ

Անվճար կայանատեղի, թեթեւ ուտելիքը ներառյալ   >  Յուրաքանչյուր հաճախողի անվճար նվեր

Հավելյալ տեղեկության եւ գրանցվելու համար խնդրվում է զանգահարել Հատուկ Ծննդաբերություններ` 323-913-4828 հեռախոսահամարով:

web nursery
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ