|
Պտղի Բուժման Հեռախոս` (323) 361-7042 or (800) 687-2229 Պտղի Բուժման Կայք` www.maternal-fetalhealth.com Զույգից Զույգ Փոխներթափանցման Սինդրոմի Պատմություն Զույգից Զույգ Փոխներթափանցման Սինդրոմը հազվագյուտ մի պարագա է, որ խանգարում է երկվորյակների 15 տոկոսին, որոնք կիսում են միեւնույն ընկերքը: Զույգից զույգ փոխներթափանցման սինդրոմի պատճառը վերագրվում է ընդհանուր ընկերքից յուրաքանչյուր երկվորյակի արյան շրջանառության համակարգը միացնող անոթնային կանալներում արյան անհամաչափ հոսքին: Անոթային կապի միջով արյան միակողմանի մեկուսացումը առաջնորդում է մի երկվորյակից (դոնոր) մյուս երկվորյակի (ընդունող) արյան ամբողջ հոսքին: Դոնոր երկվորյակն ունենում է ամնիոնի` սաղմնապարկի սակավաջրություն ու պտղի թույլ աճ, մինչ ստացող երկվորյակն ունենում է սաղմնապարկի ջրի ավելորդություն, սրտի կաթված եւ ջրգողություն: Եթե չբուժվի, հղությունը կարող է ընդհատվել որպես հետեւանք ավելի փոքր երկվորյակի մոտ պակաս արյուն ստանալուն, իսկ մեծ երկվորյակի մոտ` հեղուկի կուտակումի եւ սրտի կաթվածի, եւ/կամ ժամանակից շուտ ծննդաբերության` հասցնելով վիժումի: Զույգից Զույգ Փոխներթափանցման Սինդրոմի Բուժում Բուժման նոր մոտեցումը հետեւյալն է. վիրահբուժական պտղի զննման օգտագործմամբ գտնում են վնաս պատճառող անոթները: Լազերային էներգիան օգտագործվում է փակելու անոթները, որոնք պտուղների միջեւ միակողմանի մեկուսացնում են արյունը: Քանի որ երկու պտուղների միջեւ անոթային կապերը փակված են, պտուղների միջեւ այլեւս արյան փոխանցում չի լինում, դրանով վերացնելով սինդրոմը: Լազերային բուժումից հետո TTTS արդյունքները հետեւյալ պատկերն են ներկայացնում. հիվանդների 94 տոկոսի մոտ գոնե մեկ պտուղը կվերապրի, 73 տոկոսի մոտ երկու պտուղները կվերապրեն, 5 տոկոս նյարդային վնասվածքի վտանգով:
|