Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Ծառայություններ | Պտղի Բուժում | Սանհիի պատմությունը

Պտղի Բուժման Հեռախոս` (323) 361-7042 or (800) 687-2229
Պտղի Բուժման Կայք` www.maternal-fetalhealth.com

Սանհիի Պատմությունը – Զույգը-Զույգին Փոխներարկման Սինդրոմ

Արդեն 8 տարի է մենք ամուսնացել ենք: Հակառակ որ երկուսիս քննությունների արդյունքները բնականոն էին, այնուամենայնիվ, մենք երկար տարիներ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու չեմ հղիանում: Մի օր մենք անակնկալ իմացանք, որ ես հղի եմ: Մենք գնացինք առաջին ուլտրասաունդին եւ իմացանք, որ լսվում էր երկու սրտի բաբախյուն: Մենք երկուսով երջանկության արցունքների մեջ էինք, որովհետեւ Աստված մեզ մեծապես օրհնել էր:

Հենց սկզբից այնքան էլ հեշտ հղություն չէր, եւ ոչ մի բան մեզ չէր նախապատրաստել այն բանին, ինչ 18 շաբաթ հետո մենք լսեցինք բժշկից: Մեր երեխաներից մեկի սիրտը մեծացել էր, եւ նա հեղուկի կուտակումներ ուներ մարմնի մեջ: Ինձ ուղարկեցին մի մասնագետի եւ նա ասաց, որ ես ունեմ Զույգը-Զույգին Փոխներարկման Սինդրոմ: Լուրը ջախջախեց մեզ, քանի որ նման պարագաներում պտղի ապրելու հավանականությունը շատ քիչ էր: Իսկ բուժման տարբերակը շատ էլ խոստմնալից չէր թվում: Բայց բժիշկը մեզ ասաց, որ հիվանդությունը բուժելու համար լավագույն տարբերակը կլիներ Լոս Անջելըսում տեսնել հատուկ  ճառագայթային վիրահատության մասնագետ մի վիրաբույժի: Մենք շատ հոռետես էինք, քանի դա համարյա նոր միջոց էր. բայց որոշեցինք հետեւել մեր բժշկի խորհրդին:

Մենք գնացինք բժ. Շմեյթի հետ նախնական խորհրդակցության եւ ջերմորեն ընդունվեցինք: Բժ. Շմեյթն ու իր անձնակազմը պատասխանեցին մեր բոլոր հարցերին եւ մեզ հույս ներշնչեցին: Նրա կարեկցությունն ու նվիրումը մեր ակնկալիքներից ավելին էին: Մենք գնահատեցինք նրա ազնվությունը եւ ամբողջական վստահություն ունեցանք գնալու վիրահատության: Վիրահատության օրը լարվածությունը մեծ էր, բայց բժ. Շմեյթն ու համակարգող հիվանդապահը մեզ համար ապահովեցին շատ անհրաժեշտ հանգիստն ու օժանդակությունը: Վիրահատությունը հաջող էր, եւ երկվորյակները անմիջապես հակազդեցին վիրահատությանը` աճելով համաչափ, առողջ ընթացքով: Ուղղակի հրաշք էր: Այդ դժվարին ժամանակներից հետո ես անդրադարձա նույն կացության մեջ գտնվող բազմաթիվ զույգերի գոյության: Փառք տանք Աստծուն այս իրավիճակի մեջ նոր հույս տալու համար:

Էլիսիա եւ Էլիանա Սանհիները ծնվեցին երեքշաբթի, հոկտեմբերի 24-ին, 2006թ. երեկոյան ժամը 4:19-ին: Էլիսիան կշռում էր 5 փաունդ, Էլիանան` 3 օնս թեթեւ` 4 փաունդ 13 օնս: Երկուսն էլ տանն են հիմա, շատ լավ սնվում եւ քնում են: Միայն այն, որ այս երկու հրեշտակները ողջ են, Աստծու վկայությունն է եւ կյանք փրկելու բժ. Շմեյթի կիրառած միջոցը:

Սանհի ամուսիններ

Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ