|
Պտղի Բուժման Հեռախոս` (323) 361-7042 or (800) 687-2229 Պտղի Բուժման Կայք` www.maternal-fetalhealth.com Փանոսի Պատմությունը – Սրտազուրկ Զույգը “Բարդություն կա:” Մեր ուղեւորությունը սկսվեց այս բառերով, որը ծնողի համար ամենավատ մղձավանջն է: Շնորհիվ Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի եւ բժ. Շմեյթի, հոկտեմբերի 23-ին մեր դստեր` Շեյգ Մարիոն Փանոսի ծնունդով մեր երազը դրական ավարտ ունեցավ: Շեյգը ծնվեց Կեսարյան Հատման c բաժանմունքում, 8 փաունդ, 9 օնս քաշով եւ 21 ինչ երկարությամբ: Այսօր նա մի ուրախ, առողջ երեխա է: Եղան օրեր, երբ նրա ապագան հարցական էր: 20-րդ շաբաթում ունեցանք առաջին ուլտրասաունդը. անձկալի սպասման մեջ էինք` իմանալու մեր երեխայի առողջական վիճակն ու սեռը: Մենք տեսանք երեւութապես առողջ մի երեխայի: Բայց մեր սրտերը ճզմվեցին, երբ մասնագետը մատնացույց արեց մի չկազմավորված երեխայի զանգված` առանց սրտի: Անմիջապես խորհուրդ հարցրինք մասնագետից: Ես ախտորոշվեցի իբրեւ Սրտազուրկ Զույգով հղի: Անձկությամբ լի երկար շաբաթավերջից հետո տեղեկացանք, որ պտղի վիրահատության իրավունք էինք ստացել ու պիտի վիրահատեր բժ. Շմեյթը: Հաջորդ օրը, Հավաիյի մեր տնից մեկնեցինք Լոս Անջելըս: Մենք հանդիպեցինք մեր գործը համակարգողի եւ բժ. Շմեյթի հետ: Երկուսն էլ սքանչելի օրհնանք էին կարծես եւ մեզ հանգստացրին: Ինձ լրացուցիչ քննությունների ենթարկեցին, վիրահատություն արեցին եւ երկու օրվա ներհիվանդանոցային հսկողություն սահմանեցին: Վիրահատությունը հաջող էր, եւ մենք ուրբաթ օրը արդեն Հավաիյի մեր տանն էինք: Որեւէ անձ, որ եղել է հիվանդանոցում, գիտի, որ այդ մեկը այնքան էլ հաճելի փորձառություն չէ, սակայն բոլորը (վիրաբույժը եւ իր թիմը, ծառայող անձնակազմը, նույնիսկ սննդականոնի անձնակազմը) մեր կեցությունն արեցին հնարավորին չափ հանգստավետ: Նրանք իսկապես արեցին ամեն ինչ եւ գերազանցեցին մեր ակնկալությունները: Ամենակարեւորը, Շեյգը մեծանում է ուժեղ, եւ մենք բոլորս վայելում ենք նրա ապրելը: Շնորհակալություն, բժ. Շմեյթ, իրապես ուրախ ավարտի վերածելու համար այն, ինչ որ կարող էր մղձավանջ դառնալ: Սթիվ, Հեյդի եւ Շեյգ Փանոս
|