Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Ծառայություններ | Պտղի Բուժում | Սրտազուրկ (TRAP) Հերթականություն

Ծննդաբերական Բաժանմունքի Հեռախոսներ` (323) 361-7042 or (800) 687-2229
Ծննդաբերական Բաժանմունքի Կայք` www.maternal-fetalhealth.com

Սրտազրկություն /Զույգերի Զարկերակային Արյան Հակառակ Շրջանառության Պատմություն

Սրտազուրկ զույգերը, որոնք նույնպես ճանաչված են որպես Զույգերի  Զարկերակային արյան ոչ ճիշտ շրջանառության արդյունք, միասիրտ զույգերի հազվագյուտ եւ լուրջ բարդացումն է: Արյունը փոխներարկվում է զույգերից մեկից (“մղիչ” զույգ) մյուս զույգին (“սրտազուրկ” զույգ) հետընթաց հոսքով: Այդպիսով, անսիրտ զույգը թթվածնազուրկ երակային արյուն է ստանում մղիչ զույգից` հակառակ ուղղությամբ:

Սրտազուրկ զույգերի արյան ոչ բավարար փոխներարկումը պատճառ է մի շարք մահացու անկանոնությունների, դրանց թվում` սրտազրկություն (սրտի բացակայություն), գանգազրկություն (գանգի բացակայություն) եւ մարմնի վերին հատվածի լուրջ թերաճություն: Հակառակ որ մղող զույգը կառուցվածքով բնական է, նրա համար մահվան վտանգ կա (մինչեւ 50-70 տոկոս):

Հղության կորստի հետ կապված վտանգի գործոններից են  բազմաջրապտղապարկը (սահմանված որպես պտղաջրի 8 սմ.-ի հավասար կամ ավելի մեծ առավելագույն ուղղաձիգ տոպրակ), ընդարձակ (TRAP) զույգ (սրտազուրկ զույգի պտղի գնահատված քաշը 50 տոկոսով կամ ավելի մեծ է մղիչ զույգից), մղիչ զույգի մոտ սրտի կաթվածի առկայություն (ջրակուտակում) կամ կրիտիկականորեն անբնական արյան հոսքի տիպեր:

Սրտազուրկ (TRAP) հղությունների պարագային վտանգի այս գործոնները հղության կորստի մեծ հավանականության պատճառով արգանդի մեջ զույգերի շրջանառության համակարգը բաժանելու վիրահատական միջամտությունը հիմա կենսական այլընտրանք է:

Սրտազրկություն /Զույգերի Զարկերակային Արյան Հակառակ Շրջանառության Վիճակի Բուժում

Վիրահատական պտղազննման ուղղվածությամբ սրտազուրկ պտղի պորտալարի խցանումը առաջարկվում է այն հիվանդներին, որոնք ամբողջացնում են հատուկ վիրահատական պայմաններ (վերեւում նշված): Կարեւոր է հասկանալ, որ վիրահատական մեկ միջամտությունը չի կարող ապահովել արդյունավետ բուժում: Յուրաքանչյուր հղիի պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, եւ պտղի վիրահատության տիպը պետք է հարմարեցվի յուրաքանչյուր պարագայի յուրահատկություններին:

Նշենք, որ բոլոր վիրահատությունները կատարվում են տեղային անեստեզիայով, ներերակային անզգայացման հետ: Մոտավորապես 2-3 մմ ներհատում է արվում մայրական որովայնի վրա` հնարավորություն ընձեռելով միկրովիրահատական գործիքները մտցնելու արգանդի մեջ:

Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ