|
Պտղի Բուժման Բաժանմունքի Հեռախոսներ` (323) 361-7042 or (800) 687-2229 Պտղի Բուժման Բաժանմունքի Կայք` www.maternal-fetalhealth.com Անցնող մի քանի տարիներին Լոս Անջելըսի Մանկական Հիվանդանոցը եւ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանը Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում ստեղծել են Մայրական Պտղի Առողջության Ինստիտուտ (ՄՊԱԻ ): Այս ինստիտուտի առաքելությունն է բազմամասնագիտական կլինիկական խնամքի միջոցով բարելավել մոր եւ մանկան առողջության պայմանները եւ ընտանիքների կյանքի որակը` կարեկից ու հարգալից մթնոլորտի մեջ: ՄՊԱԻ-ի առաքելության անդամ, Պտղի Բուժման եւ Նվազագույն Միջամտությամբ Պտղի Վիրաբուժության Բաժանմունքի Տնօրեն բժիշկ Ռամեն Շմեյթը կատարում է Պտղի Վիրահբուժական Զննում եւ պտղի նորարարական այլ վիրահատություններ Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում: Պտղի այլազան անբնականությունները կարող են խնամվել, մինչ պտուղը մնում է արգանդում, ներառյալ. - Զույգից Զույգ Փոխներարկման Սինդրոմ
- Սրտազուրկ Զույգեր
- Պտղի Թոքերի Կիստային Զանգվածներ
- Պտղի Ստորին Միզուղիների Խցանում
- Բացասական Ռեզուսի Դեպքեր (եւ պտղի սակավարյունության այլ պատճառներ)
- Դրական Ռեզուսի Տրոմբոցիտոպենիա
- Պտղաջրի Նվազման Ախտանիշ
- Թաղանթների Վաղահաս Բժշկական Պատռում
- Սրտի Բնածին Արատ
Այս ծրագիրը կիրառվում է Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում եւ Միացյալ Նահանգներում քչերից մեկն է, որ դեռ չծնված երեխաների համար ապահովում է նորարարական բուժում:
|