|
Շտապ Օգնության Ծառայությունների Հեռախոս` (323) 913-4892 Շտապ Օգնության Ծառայությունների Ժամեր`24 ժամ ամեն օր Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնն ունի 20 մահճակալանոց Շտապ Օգնության Բաժանմունք, որն առաջարկում է մեծերի եւ մանկական շտապ օգնության ծառայություններ: Որպես II կարգի կայան Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը սարքավորված է բուժելու թե թեթեւ եւ թե ծանր հիվանդություններ: Սովորական առողջապահական արտակարգ վիճակներ բուժելուց բացի մենք առաջարկում ենք արդյունաբերական-աշխատանքային մասնագիտացված խնամքի ծառայություններ օրվա մեջ 24 ժամ: Շտապ Օգնության Բաժանմունքի աշխատակազմը հասկանում է, որ արագությունը շատ կարեւոր է շտապ օգնության դեպքում: Ահա թե ինչու բաժանմունքն ունի լաբորատորիայի մասնագետ լաբորանտ, լաբորատոր ծառայություններ մատուցելուն օգնելու համար: Շտապ Օգնության խնամքի կարիք ունեցող հիվանդների համար բաժանմունքն առաջարկում է առանց ֆիլմի Ռադիոլոգիական Ծառայություններ` ուղղակի Շտապ Օգնության Բաժանմունքում: Հավելյալ ծառայություններ, ինչպես` Ուլտրասաունդ, Շողանկարում CT եւ MRI-ը տրամադրելի են Ռադիոլոգիական Բաժանմունքին կից սենյակում: Շտապ Օգնության Բաժանմունք այցելող եւ առողջական խնամք պահանջող յուրաքանչյուր հիվանդի անձնակազմը մատուցում է կարեկից խնամք` ելնելով յուրաքանչյուր հիվանդի առողջապահական առաջնահերթությունից: Անձնակազմի անդամները արժեւորում են յուրաքանչյուրին, որ խնամքի կարիք ունի Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում, եւ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի այցելությունը եւ սպասելու ժամանակը լինեն հնարավորին չափ կարճ: Շտապ Օգնության Բաժանմունքն ունի բազմալեզու եւ բազմակողմանի մասնագիտությունների տեր տաղանդավոր բժիշկների, բուժքույրերի, տեխնիկների եւ օժանդակող անձնակազմ, որը Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը դարձնում է ամբողջ Լոս Անջելըսի տարածքում գտնվող որեւէ այլ առողջապահական կենտրոնից տարբեր մի հաստատություն:
|