|
Այցելության Ժամեր` Ընտանիքի անդամները կարող են այցելել իրենց սիրելիներին` այցելության սահմանված կանոնավոր ժամերին. Ընդհանուր Այցելության Ժամեր Ցերեկը, օրական` առավոտյան ժամը 10:00-ից երեկոյան ժամը 8:00 Կրիտիկական Խնամքի Բաժիններ Օրական` առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան ժամը 7:00 Երեկոյան` ժամը 8:00-ից մինչեւ ժամը 10:00 Այցելուի անցագրի համար խնդրվում է դիմել անվտանգության սեղանին, գլխավոր ընդունարանում: Հիվանդները կարող են ընդունել միայն երկու այցելուի միաժամանակ: 12 տարեկանից փոքր /եւ ավելի մեծ/ երեխաները թույլատրվում են ծնողի հսկողությամբ միայն: Կրիտիկական խնամքի բաժնի համար այցելությունները սահմանափակվում են ժամում 10 րոպեով: Երկունքի եւ Ծննդաբերության Բաժիններ Երկունքի եւ ծննդաբերության բաժանմունքում այցելության ժամերը ճկուն են: Մոր եւ մանկան խնամքի բաժին այցելություններ թույլատրվում են 7-րդ եւ 8-րդ հարկերում, կեսօրից հետո ժամը 12:00-ից մինչեւ երեկոյան ժամը 8:00: Առավոտյան այցելությունները սահմանափակվում են միայն նորածնի հոր համար: Ազգականները կարող են այցելել անկախ իրենց տարիքից, այնուամենայնիվ, երեխաները, որոնք 12 տարեկան եւ ավելի փոքր են, չեն թույլատրվում ծննդաբերության սենյակում:
|