Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Հիվանդներ եւ Այցելուներ | Smart Հիվանդներ

 Եղեք Smart, Եղեք Մասնակից…

Գործոն Մասնակցություն Բերեք Ձեր Առողջապահական Խնամքին:

Բժիշկները, հիվանդապահները, տեխնիկները, ադմինիստրատորները միակ մարդիկ չեն, որոնք ակտիվորեն ներգրավված են ձեր ապահով խնամքի գործում: Դուք, որպես հիվանդ, կենսական դեր եք խաղում  ապահով ու երաշխավորված խնամք ստանալու մեջ` դառնալով ձեր առողջապահական խնամքի թիմի գործոն, ներգրավված եւ տեղեկացված անդամը:

  • Արտահայտվեք, եթե ձեր առողջապահության վերաբերյալ հարցեր ունեք:
  • Որեւէ բան չեք հասկանում ձեր առողջության կամ բուժման վերաբերյալ ձեզ ասվածից: Մի վախեցեք ձեր բժշկից, հիվանդապահից կամ առողջապահական խնամքի մասնագետից բացատրություն պահանջելու եւ նորից ՀԱՐՑՐԵՔ, մինչեւ բավարարված զգաք:
  • Դուք մտահոգություններ ունեք ձեր առողջապահութեան վերաբերյալ: Մի վախեցեք ձեր առողջապահական խնամք մատակարարողից հարցնելու ձեր դեղորայքի մասին (այսինքն, իմացեք հակացուցումները, ձեր ընդունած դեղորայքի փոխարինողները եւ այլն): 

Վստահ Եղեք.

  • որ դուք ստացել եք ձեր ախտորոշմանը համապատասխան բուժում: Մի վարանեք ձեր ստացած որեւէ բուժման վերաբերյալ բացատրություն պահանջելու:
  • որ գիտեք, թե ի՞նչ դեղեր են նշանակված ձեր համար եւ թե ինչի՞ համար են դրանք:
  • որ ձեր առողջապահական խնամքի մասնագետները ձեզ հետ վերաբերվում են քաղաքավարի եւ հարգանքով: Ձեզ առողջապահական խնամք մատակարարողները պետք է ծանոթացնեն իրենց, երբ մտնեն հիվանդասենյակ եւ պետք է միշտ ունենան անձը հաստատող կրծքանշան:
  • որ ձեր խնամատարը հաստատի ձեր անձը` ստուգելով ձեր դաստակի երիզը` ձեր անունն ու ծննդյան ամսաթիվը իմանալու համար, նախքան դեղորայք կամ բուժում տալը: 

Շարժվեք Հանուն Ձեր Օգտի`

  • իմանալով ձեր ախտորոշման, ձեր անցած բժշկական քննությունների, ձեր ստացած դեղորայքի, ձեր բուժման ծրագրի եւ ձեր բուժման համար անհրաժեշտ սարքավորումների մասին: Լավ սկզբնաղբյուրներ են ձեր բժիշկը, ձեր գրադարանը, հավաստի կայքերը եւ օժանդակ խմբերը:
  • գրի առնելով ձեր բժշկի ասած կարեւոր փաստերը, այնպես, որ հետագայում դուք կարողանաք հետեւել կամ լրացուցիչ տեղեկություն ստանալ: Եթե դուք վստահ չեք ձեր հիվանդության բնույթի կամ բուժման լավագույն տարբերակի վերաբերյալ, ապա խորհրդակցեք այլ մասնագետների հետ եւս: Որքան շատ տեղեկություն ունենաք ձեր ընտրությունների մասին, այդքան ավելի ինքնավստահ կլինեք ձեր կայացրած որոշման համար: 
  • հարցնելով ձեզ բուժող բժշկի մասնագիտական պատրաստվածության եւ փորձի մասին, որ որակավորում է նրան բուժելու ձեզ:
  • ուշադրություն դարձնելով, թե ձեզ խնամողը ձեռքերը լվացել է: Ձեռք լվալը վարակի տարածումը կանխելու ամենակարեւոր միջոցն է: Մի վախեցեք բժշկին, հիվանդապահին կամ այցելուին նրբանկատորեն հիշեցնել, որ լվանա ձեռքերը:
  • կարդալով բոլոր բժշկական ձեւերը եւ վստահ լինելով, որ դուք ամեն ինչ հասկացել եք նախքան որեւէ բան ստորագրելը: Եթե դուք չեք հասկացել, եթե հարցեր կամ մտահոգություններ ունեք, հարցրեք ձեր բժշկին, որ լրացուցիչ բացատրի: 

Ձեր վիճակի մեջ նկատվող որեւէ փոփոխության մասին տեղեկացրեք ձեզ խնամողին:

  • Ձեզ խնամողներին ամբողջապես եւ անկեղծորեն հայտնեք ձեր հիվանդության պատմության, ախտանշանների, բողոքների, մտահոգությունների, ցավերի կամ այլ օգտակար տեղեկության մասին:
  • Նախորդ հիվանդանոցում պառկելուց մնացած կարեւոր տեղեկությունների պատճեններ պահեք ձեզ մոտ եւ տրամադրեք դրանք ձեր բժշկին: Սա կներկայացնի ձեր առողջապահության ավելի ամբողջական պատկերը:
  • Դուք եւ ձեր բժիշկը պետք է համաձայն լինեք, թե ի՞նչ պետք է արվի ձեր խնամքի յուրաքանչյուր քայլին:
  • Իմացեք, թե ի՞նչ բուժում պիտի ստանաք, ի՞նչ ակնկալել բուժումից եւ թե որքա՞ն ժամանակ կտեւի այն:
  • Լսեք ձեզ առողջապահական խնամք մատուցողներին: Հասկացեք, որ լրացուցիչ քննությունները, դեղորայքը եւ բուժումը միշտ չէ, որ լավ են:

Ձեր բժշկին եւ առողջապահական խնամքի անձնակազմին ասեք, թե որո՞նք են  առողջապահական խնամքի ձեր ընտրությունները:

  • Մասնակցեք ձեր բուժման վերաբերյալ բոլոր որոշումներին կամ ընտանիքի վստահելի անդամից կամ ընկերոջից խնդրեք, որ լինեն ձեր ներկայացուցիչը:
  • Նախապատրաստեք առողջապահական խնամքի վերաբերյալ Նախնական Դիրեկտիվ կամ իրավական ուժ ներկայացնող մի այլ Նախնական Դիրեկտիվ, այնպես, որ կարողանաք ձեր որոշումները կայացնելու ձեր իրավունքը բանեցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ ի վիճակի չեք լինի արտահայտել ձեր ասելիքը: Ձեր շահերի պաշտպանը կարող է ձեզ օգնել տեղյակ լինելու, առաջ քաշելով հարցեր, որոնց մասին դուք պիտի չմտածեք որպես հիվանդ: Ձեր շահերի պաշտպանը կարող է ձեզ հիշեցնել հարցերի պատասխանների մասին, որոնք դուք հարցրած կլինեք ձեր բժշկին: Նա կարող է ձեզ օգնել կազմակերպելու ձեր ստանալիք խնամքի տեսակը, երբ դուք գնաք տուն եւ իմանաք, թե ի՞նչ փնտրել, երբ ձեր վիճակը փոխվի եւ դուք օգնության պահանջ ունենաք: 
  • Ձեր շահերի պաշտպանի հետ վերանայեք բուժումին ձեր համամիտ լինելը, վստահ լինելու համար, թե ի՞նչ բանի եք համամիտ:
  • Վստահ եղեք, թե ձեր շահերի պաշտպանը հասկանում է խնամքի եւ վերակենդանացման ու կյանքի պաշտպանության մասին ձեր նախապատվությունները: Եթե դուք չեք կարող ձեր որոշումները կայացնել, ձեր շահերի պաշտպանը լավապես պատրաստ կլինի խոսելու ձեր փոխարեն:

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը հանձնառու է տալու որակյալ խնամք` կարեկցանքով եւ հարգանքով:

Օգնեք մեզ եւ մենք կօգնենք ձեզ լինել S-M-A-R-T եւ մասնակից:

patient and visitor guide
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ