|
Հեռախոս` (323) 913-4949 Հիվանդի հետ կապերն ունեն երեք հիմնական նպատակներ, որոնք ապահովում են. - Կապ հիվանդանոցի, հիվանդների եւ ընտանիքների միջեւ
- Պաշտոնական մի պրոցես հիվանդի հարցերի քննության եւ որոշումների համար, նաեւ
- Թարգմանչական ծառայություններ
Հիվանդերին քաջալերում են իրենց մտահոգությունները քննարկել դարմանատան տնօրեն-հիվանդապահի հետ, բայց նրանք նույնպես կարող են կապվել Հիվանդի հետ հարաբերությունների բաժնի հետ` քննարկելու համար մտահոգություններ, կարիքներ կամ այլ անհրաժեշտություններ: Մենք համապատասխան բաժանմունքներին բարելավման հանձնարարություններ ենք անում` հիմնվելով հիվանդի եւ ընտանիքի արձագանքի վրա: Խնդրվում է իմանալ, որ տնօրեն-հիվանդապահի եւ հիվանդի հետ հարաբերությունների անձնակազմի բացակայության դեպքում, մտահոգություններ արծարծելու համար կարող եք կապվել աշխատանքից հետո հիվանդապահ-վերահսկիչի հետ: Թարգմանչական Ծառայություններ Հիվանդի հետ հարաբերությունների բաժինը ցանկանում է առողջապահական խնամք ապահովողների եւ անգլերեն չխոսող հիվանդների ու ընտանիքների միջեւ արդյունավետ կապ ապահովել` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր թարգմանչական ծառայություններ մատուցելով: Մեր անձամբ թարգմանող թարգմանիչները մասնագիտորեն շատ լավ պատրաստված են: Հաղորդակցությունը հեշտացնելու համար Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնն օգտագործում է Cyra Com լեզվական թարգմանության հեռախոսները: Սրանք զույգ հեռախոսափողով ապարատներ են, որոնք տեղադրված են հիվանդանոցի ամբողջ տարածքում, կենդանի թարգմանչի բացակայության ժամանակ հեշտացնելու համար հաղորդակցությունը: Հիվանդանոց ընդունվելիս հիվանդները տեղեկացվում են թարգմանչական ծառայությունների մատչելիության մասին: Եթե նրանք ցանկանան, անձնակազմը լեզվի ճանաչման սարք կդնի նրանց դաստակի կապին եւ հիվանդին կտա մի քարտ, որը կարելի է ցույց տալ բժշկական խնամք ապահովողներին` մատնանշելով նրանց թարգմանչի կարիք ունենալու մասին:
|