|
Հիվանդի Հետ Հարաբերությունների Հեռախոս` (323) 644-4402 Չծխելու Քաղաքականություն Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում ծխելն արգելվում է ամբողջ համալիրի տարածքում: Այնուամենայնիվ, ծխելը թույլատրվում է շենքից դուրս նշանակված վայրերում: Թթվածնի Գործածություն Այն տարածքներում, որտեղ խտացված թթվածին է օգտագործվում, հատուկ կարգ է պարտադրվում: Էլեկտրականությամբ գործող սարքեր եւ դեզադորներ չեն թույլատրվում այդ տարածքներում: Դեղորայք Հիվանդանոցում կեցության ամբողջ ընթացքում հիվանդներին տրվող բոլոր դեղերը պետք է նշանակված լինեն բուժող բժշկի կողմից, թողարկված հիվանդանոցի դեղատան կողմից եւ վերահսկված ու տրված հիվանդապահի կողմից: Հիվանդներն իրենց դեղորայքը պետք է թողնեն տանը: Թանկարժեք Կամ Կորած Իրեր Պահպանելու համար հիվանդի գույքը մենք պարտադրում ենք հիվանդներին իրենց բոլոր թանկարժեք իրերը` գոհարեղեն, դրամապանակ, կանխիկ գումար եւ կրեդիտ քարտեր, թողնել տանը: Մենք մեր լավագույնը կանենք պահպանելու անձնական սեփականությունը, բայց գողացվելու եւ կորելու դեպքում մենք պատասխանատու չենք: Հիվանդները իրենց սեփական ունեցվածքը, ինչպես` ակնոց, ատամնաշար, պետք է պահեն մահճակալի կողքի սեղանի դարակում: Եթե հիվանդները որեւէ բան կորցնեն, նրանք անմիջապես պետք է տեղեկացնեն հերթապահ հիվանդապահին:
|