|
Հիվանդի Հետ Հարաբերությունների Հեռախոս` (323) 644-4402 Երբ հիվանդն իրեն բուժող բժշկից ստանում է դուրս գրման հրաման, նա կարող է կապվել իր ընտանիքի եւ/կամ ընկերների հետ` սկսելու համար դուրս գրման ընթացքը: Դուրս գրման նախապատրաստվելու համար հիվանդանոցի ներկայացուցիչները կարող են այցելել հիվանդին` օգնելու համար, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո համակարգված խնամք ստանա: Սրանց մեջ կարող են լինել գործի կառավարողներ կամ սոցիալական աշխատողներ Օժանդակ Ծառայությունների բաժնից, որոնք կարող են հիվանդներին եւ նրանց սիրելիներին օգնել ավելի լավ հաղթահարելու հիվանդությունը: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնի գործերի կառավարիչները եւ սոցիալական աշխատողները հիվանդանոցում կեցության ընթացքում կարող են համակարգել ընտանեկան եւ անհատական խորհրդատվությունը: Հոգեւորականների եւ հոգեւոր ծառայությունների կողմից տրամադրելի է նաեւ հոգեւոր խնամք: Եթե ընտանիքը եւ/կամ ընկերները չեն կարող դուրս գրման ժամանակ վերցնել հիվանդին, հիվանդը կարող է տեղափոխվել հիվանդանոցի դուրս գրման սրահը, որը գտնվում է առաջին հարկում: Դուրս գրման սրահը բաց է առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ երեկոյան ժամը 5:00: Դուրս գրվելուց հետո հիվանդը փոստով հիվանդանոցում իր կեցության վերաբերյալ հարցախույզ կստանա: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը հիվանդներին երախտագիտություն է հայտնում մասնակցության համար, քանի որ յուրաքանչյուր հիվանդի կարծիքը կօգնի բարելավելու հետագա հիվանդների բժշկական խնամքը եւ ծառայությունները: Հիվանդանոցից դուրս գրման ժամը առավոտյան ժամը 11:00-ն է, բայց դուրս գրումը կարող է ուշանալ բժշկի բացակայության բերումով:
|