Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Հիվանդներ եւ Այցելուներ | Հիվանդի ուղեցույց | Ձեր Կեցության Ընթացքում

Հիվանդի Հետ Հարաբերությունների Հեռախոս` (323) 644-4402

Հիվանդասենյակներ

Հիվանդասենյակների նշանակումը հիմնված է ախտորոշման, մահճակալի տրամադրելիության եւ ընդունելության ժամանակի վրա: Տրամադրելի են անհատական եւ կես անհատական սենյակներ:

Հեռախոսի Գործածություն

Ընտանիքի անդամները եւ ընկերները կարող են հիվանդին զանգահարել առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ երեկոյան ժամը 9:00, (213) 413-3000 հեռախոսահամարով: Երբ ավտոմատ սպասարկողը հարցնի չորս նիշերով ներքին գծի համարը, այն պետք է հավաքել հետեւյալ կերպ.

Մահճակալ A = 6 + սենյակի համարը         Մահճակալ B = 7 + սենյակի համարը   

Եթե սենյակի համարը չորս նիշերով համար է, ընտանիքի անդամը կամ ընկերը պետք է սեղմի “6” կամ ”7”, համապատասխան մահճակալի դիրքին եւ հետո հավաքի սենյակի համարի մնացյալ երեք նիշերը: Օրինակի համար, հիվանդը գտնվում է “1009” սենյակի A մահճակալում, զանգահարողը պետք է հավաքի “6009”:

Հիվանդասենյակից տեղական համարով զանգահարելու համար զանգահարողը պետք է հավաքի * 9 եւ հեռախոսահամարը, որով ուզում է զանգահարել:  Ոչ տեղական զանգի համար սեղմեք * 9 եւ “0” եւ սպասեք հեռախոսավարի օգնության:

Բջջային հեռախոս կարելի է օգտագործել հիվանդանոցի ներսում, բացի հետեւյալ տարածքներից.

  • Նորածնի արտակարգ խնամքի բաժին 
  • Արտակարգ խնամքի բաժիններ
  • Վիրահատման սենյակ
  • Վերականգնման սենյակ

Հիվանդապահ Կանչել

Հիվանդապահ կանչելու համար հիվանդը պետք է սեղմի “call”- “կանչել” կոճակը, որը տեղադրված է մահճակալի կողքին: Երբ հիվանդը սեղմի “call”- “կանչել” կոճակը, մոտիկ գտնվող հիվանդապահները զգուշացվում են եւ արձագանքում ըստ պահանջի: Հերթապահ հիվանդապահը ունի շարժական հեռախոս` հիվանդի կանչին արագ պատասխանելու համար:

Հիվանդասենյակից Դուրս Գալ

Հիվանդները պետք է մնան իրենց սենյակներում, մինչեւ որ այցելող բժիշկը ավարտի իր շրջայցը, եւ բոլոր քննություններն ու բուժումները վերջացած լինեն: Եթե հիվանդը հարկադրված պետք է դուրս գա իր սենյակից, նա նախ պետք է տեղեկացնի հերթապահ հիվանդապահին եւ հաստատի, որ բժշկի համաձայնությունն ունի դա անելու համար:

Գիշերվա Ընթացքում

Կարեւոր է, որ հիվանդները քնելու ժամից հետո սենյակից դուրս չգան: Սա արվում է հիվանդի անվտանգության համար, քանի որ անծանոթ շրջապատը, քուն պատճառող դեղորայքը կարող են հիվանդին դնել վտանգավոր վիճակում, եթե նրանք գիշերը վեր  կենան իրենց մահճակալից: Եթե հիվանդը գիշերը օգնության համար շտապ կարիքի մեջ է, անհրաժեշտ է օգնություն կանչել:

patient and visitor guide
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ