|
Հեռախոս` 413-3000 x 5111 Ճաշ Հիվանդասենյակում Լավ սնունդը հիվանդի առողջության եւ կազդուրման կարեւոր մի բաժինն է: Եթե հիվանդները կարիք ունեն հատուկ սննդականոնի, նրանց բժիշկները կսահմանեն պատվերներն այնպես, որ հիվանդի ճաշը պատրաստվի համապատասխան ձեւով: Նախքան որեւէ ճաշ պատրաստելը, մեր մատուցողները կայցելեն յուրաքանչյուր հիվանդի, սենյակում վերցնելու պատվերը եւ բավարարելու որեւէ հարց` կապված ճաշացուցակի ընտրության հետ: Մեր անձնակազմը սպասարկում է համեղ ճաշեր, որոնք Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում ճաշելը կդարձնեն հիշարժան իրադարձություն: Կաֆետերիա Սանսեթի գրիլը գտնվում է առաջին հարկում, հիմնական ընդունարանի մոտ: Այս կաֆետերիան օրական առաջարկում է մատչելի գներով տաք եւ սառը ճաշերի լայն ընտրանի: Ճաշի եւ ընթրիքի մեր բազմազանությունն ընդգրկում է տաք նախուտեստներ, սանդվիչներ, ապուրի եւ սալատի բար, թարմ մրգեր, խմիչքներ, թեթեւ ուտեստներ եւ դեսերտ: Աշխատանքի Ժամեր` Երկուշաբթի-ուրբաթ օրերին Նախաճաշ` առավոտյան ժամը 6:30-ից ժամը 10:00 ճաշ` առավոտյան ժամը 11:00-ից կեսօրից հետո ժամը 3:30 Ընթրիք` կեսօրից հետո ժամը 4:30-ից երեկոյան ժամը 8:00 Շաբաթ եւ Կիրակի Օրերին Նախաճաշ` առավոտյան ժամը 7:30-ից ժամը 10:00 ճաշ` առավոտյան ժամը 11:00-ից կեսօրից հետո ժամը 2:30 Վաճառք Վաճառքի սարքերը ձեր հարմարության համար տեղադրված են ՀՓԲԿ-ի տարածքի զանազան վայրերում: Կաֆե Բար Նորմանդիի կաֆեն ՀՓԲԿ-ի համեղ եւ հատուկ սուրճերի կենտրոն է: Կաֆե բարը տեղադրված է հիմնական մուտքի մոտ եւ բաց է երկուշաբթիից մինչեւ շաբաթ` առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան ժամը 7:00: Նորմանդիի կաֆեն սպասարկում է ամեն ինչ` սկսած տաք լաթեից մինչեւ սառը սուրճեր: Սա ձեր սուրճի օրական հաճույքի վայրն է:
|