|
Հիվանդի Հետ Հարաբերությունների Հեռախոս` (323) 644-4402 Բժշկական Խնամքի Վերաբերյալ Որոշում Կայացնելու Ձեր Իրավունքը Դուք, որպես հիվանդ, իրավունք ունեք ընդունելու կամ մերժելու հանձնարարված բժշկական խնամքը եւ պրոցեդուրաները: Այնուամենայնիվ, դուք ոչ միշտ կարող եք խոսել ձեր փոխարեն: Նախնական դիրեկտիվները փաստաթղթեր են, ուր հիվանդանոցին հայտնվում է ձեր ցանկության մասին, մինչ ձեզ հնարավորություն կտրվի ճշտելու այն անձը կամ անձերը, որ կցանկանայիք, որպեսզի խոսեն ձեր փոխարեն այն դեպքում, երբ դուք չեք կարողանա խոսել ձեր փոխարեն: Այդ դիրեկտիվներն օգտակար կլինեն ձեր ընտանիքի, բժիշկների եւ հիվանդանոցի համար: Ամենակարեւորը, նրանք հիվանդանոցին կտեղեկացնեն ձեր նախընտրությունների եւ արժեքների մասին: Ավելին, հիվանդանոցը պարտավոր է հետեւելու ձեր դիրեկտիվներին: Այն Դեպքում, Երբ Դուք Հնարավորություն Չեք Ունենա Խոսելու Ձեր Փոխարեն Նախնական Դիրեկտիվ Կազմել Երբ դուք հիվանդանոց ընդունվեք, դաշնային օրենքը պահանջում է հիվանդանոցից, որ ձեզանից իմանա ձեր դիրեկտիվ ունենալու մասին: Եթե դուք ունեք, հիվանդանոցը այն պետք է տեղադրի ձեր բժշկական արձանագրության մեջ: Իսկ եթե չունեք, դուք կարող եք կազմել այն հիվանդանոցում ձեր կեցության ընթացքում: Դուք կարող եք ձեւը վերցնել Հոգեւոր խնամքում` հոգեւորականից կամ սոցիալական ծառայությունների հասարակական աշխատողից: Արդյո՞ք Դուք Պարտավոր Եք Լրացնելու Այս Ձեւերից Մեկը: Ոչ, դուք պարտավոր չեք լրացնելու այս ձեւերից մեկը, եթե չեք ուզում: Դուք կարող եք ձեր բժիշկների հետ խոսել եւ նրանցից խնդրել ձեր բժշկական անկետայի մեջ գրել ձեր նախընտրությունները: Ավելին, ձեր ցանկությունների մասին դուք կարող եք խոսել ձեր ընտանիքի հետ: Հիվանդանոցի անձնակազմի համար ավելի հստակ կլինի իմանալ ձեր ցանկությունների մասին եւ հետեւել դրանց, եթե դրանք արձանագրված լինեն: Բուժման փաստագրված ցանկությունները ավելի ուժ են ներկայացնում: Ե՞րբ է Դիրեկտիվը Ուժի Մեջ Մտնում: Նախնական դիրեկտիվը ուժի մեջ կմտնի, երբ դուք չկարողանաք խոսել ձեր փոխարեն: Դուք նույնպես կարող եք որոշել` ձեր որոշումները հանձնել ձեր ընտրած գործակալին: Եթե դուք հոգնած եք, հիվանդ կամ մի որեւէ պատճառով դուք ցանկանաք ինքներդ ձեր որոշումները կայացնել, դուք կարող եք տեղեկացնել ձեր բժշկին եւ գործակալին: Արդյո՞ք Կարող Եմ Փոխել Նախնական Դիրեկտիվը: Այո, դուք կարող եք որեւէ ժամանակ այն փոխել: Դուք նույնպես կարող եք փոխել այն` ասելով ձեր բժշկին, որ ցանկանում եք այդպես անել: Այդ փոփոխությունը, այնուամենայնիվ, ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, որ դուք հիվանդանոցում եք կամ 60 օրվա համար: Հետո դուք պետք է գրի առնեք: Դիրեկտիվները ժամանակային սահմանափակում չունեն: Արդյո՞ք Իմ Բուժումը Կշարունակվի, Եթե Չլրացնեմ Այս Ձեւերը: Անշուշտ: Հիվանդանոցը պարզապես ուզում է, որ դուք իմանաք, որ եթե դուք չկարողանաք ձեր որոշումները կայացնել, ինչ որ մեկն այն կանի ձեր փոխարեն:
|