|
|
 |
Հիվանդի Հետ Հարաբերությունների Հեռախոս` (323) 644-4402 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում հիվանդի հարաբերությունը կազմակերպված է յուրաքանչյուր հիվանդի եւ նրա ընտանիքին գործնական եւ հոգեկան նեցուկ տրամադրելու հետ մեկտեղ դրական հարաբերություններ ստեղծելու եւ հիվանդի շահերը պաշտպանելու համար: Հիվանդի Հարաբերությունները Համակարգող - Կապ է ապահովում հիվանդանոցի, հիվանդների եւ ընտանիքների միջեւ:
- Ապահովում է հիվանդի շահագրգռությունների հետքննության եւ վճռի համար պատշաճ ընթացք:
- Ապահովում է հիվանդանոցի եւ հիվանդանոցից դուրս ռեսուրսների մասին տեղեկություն:
- Օգնում է հասկանալու հիվանդանոցի միջավայրը:
- Հիվանդի եւ նրա ընտանիքի տվյալների հիման վրա բարելավման հանձնարարականներ է անում:
Թարգմանիչ - Հեշտացնում է հաղորդակցությունը առողջապահական խնամք ապահովողի (բժիշկ, հիվանդապահ, աջակցող տեխնիկներ եւ այլն) եւ հիվանդի ու նրա ընտանիքի միջեւ, որ անգլերեն չի խոսում:
- Երաշխավորում է, որ հիվանդը հասկանա բժշկի ախտորոշումը եւ բուժման հանձնարարականները, միեւնույն ժամանակ օգնելով բժշկին` տարբեր մշակութային գործոնների վերաբերյալ, որոնք կարող են հիվանդի մոտ արեւմտյան բժշկության հանդեպ վերաբերմունք առաջացնել:
Հիվանդի Խնամքի Դեսպաններ - Առավոտյան այցելությունները հիվանդի խնամքի կարիքներին օգնություն կապահովեն:
- Կօժանդակեն բուժող անձնակազմին խնամքի շարունակականությունը ապահովելու` նպաստելով հիվանդների ապաքինման` նրանց հիվանդանոցային կեցության ընթացքում:
- Կապի աջակցություն կմատակարարեն բժիշկներին եւ խնամք ապահովողներին:
- Կհեշտացնեն համակարգումն օժանդակ բաժանմունքների միջեւ, պահպանելու համար մաքուր, հանգստավետ եւ անվտանգ միջավայր հիվանդի համար:
- Կհեշտացնեն արդյունավետ հաղորդակցությունը` ապահովելով մնայուն թարգմանիչ, հեռախոսով թարգմանություն կատարելով, օգտագործելով CyraCom-ի գիծ կամ, ըստ հարմարության, առաջնային գործածության լեզվի հիմնական թարգմանություն հայթայթելով:
|
 |
|