|
Ծննդաբերության Դասերի Տեղեկություն` (323) 913-4828 Դասերը մատչելի են անգլերեն, իսպաներեն եւ կորեերեն Հատուկ Ծննդաբերությունների բաժանմունքը Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում առաջարկում է ծննդաբերության դասեր նոր ծնողներ դարձողների համար: Ծննդաբերության դասերը ձեզ եւ ձեր ընկերակցին ճշգրիտ տեղեկություններ կտան երկունքի եւ ծննդաբերության վերաբերյալ, ինչպես նաեւ կլուսաբանեն այն հնարավոր բարդությունների մասին, որոնք կարող են պատահել ծննդաբերելու ընթացքում: Դուք կիմանաք հիվանդանոցային պրոցեդուրաների եւ բժշկական միջամտությունների մասին, որոնք կնպաստեն նվազեցնելու հնարավոր որեւէ վախ եւ ձեզ կօգնեն ավեի լավ պատրաստվելու ծննդաբերության: Մեր դասերն օգնում են կանանց ինքնավստահություն ձեռք բերելու` ծննդաբերելու իրենց կարողության մասին, եւ աջակցում են ծննդաբերողի ընկերակիցներին` տեղեկանալու իրենց զուգընկերներին աջակցություն եւ հանգստություն ցույց տալու եղանակների մասին: Ուսումնական Ծրագիրն Ընդգրկում է Առաջին դաս Նախաբան Նախապատրաստված ծննդաբերություն Անատոմիա եւ ֆիզիոլոգիա Երկունքի փուլերը. ընդհանուր ակնարկ Երկրորդ դաս Ակտիվ երկունք Անցում Ծննդաբերական հրումի երկրորդ փուլ Հպումով հանգստացում
Երրորդ դաս Դեղորայք Սեզարյան ծննդաբերություն Վերականգնում Ընտրողական հանգստացում Դանդաղ շնչառություն Չորրորդ դաս Հիվանդանոցային պրոցեդուրաներ Պտղի հսկում Ծննդաբերական պրոցեդուրաներ Նորածնի անմիջական խնամք Ծնունդից հետո Երկունքի եւ ծննդաբերության փորձ/կրկնողություն Անվճար կայանատեղ > թեթեւ ուտելիք > Անվճար նվեր յուրաքանչյուր դասի հաճախողի Հավելյալ տեղեկությունների եւ գրանցվելու համար խնդրվում է զանգահարել Հատուկ ծննդաբերություն` 323-913-4828 հեռախոսահամարով:
|