Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Հիվանդներ եւ Այցելուներ | Վճարման Տեղեկություններ

Ֆինանսական Ծառայությունների Հեռախոս`
(213) 413-3000, ներքին գիծ` 6248 կամ 4950

Ֆինանսական Ծառայությունների Ժամեր`
երկուշաբթի-ուրբաթ օրերին, առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 5:00

Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնն ընդունում է բազմազան ապահովագրական ծրագրեր: Մեր ֆինանսական խորհրդատուներն այստեղ են` օգնելու ձեզ ձեր ֆինանսական դասավորումներն անելու, հիմնվելով ձեր ունեցած ապահովագրության վրա: Ճշտելու համար տրված ծառայությունների դիմաց ձեր ֆինանսական պարտավորությունը ձեր ունեցած ապահովագրությամբ, խնդրվում է զանգահարել` (213) 413-3000 համարով, ներքին գիծ` 6248 կամ 4950, երկուշաբթի-ուրբաթ օրերին, առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 5:

Ապահովագրական Օգուտներ

Նախքան ընտրության գործընթացի սկսելու եւ թույլատվություն ստանալու նպատակով հիվանդանոց մտնելը, խնդրվում է վերանայել ձեր ապահովագրական օգուտների պայմանները: Վստահանալու համար, որ հաշվեգրությունը ներկայացված է ինչպես հարկն է, կարեւոր է, որ յուրաքանչյուր անգամ հիվանդանոց այցելելիս ձեզ հետ բերեք ձեր ապահովագրության եւ անձը հաստատող վավերական քարտերը:

Ֆինանսական Խորհրդատվություն

Եթե դուք հարցեր ունեք ձեր ապահովագրության չափի վերաբերյալ, կամ, եթե ֆինանսական դասավորումների համար օգնության կարիք ունեք, հիվանդանոցը ձեզ հետ աշխատելու պատրաստ ֆինանսական խորհրդատուներ ունի: Ֆինանսական խորհրդատուի հետ խոսելու համար խնդրվում է զանգահարել վերեւում նշված Ֆինանսական ծառայությունների հեռախոսահամարով:

Հաշվեգրեր

Բժիշկների եւ հիվանդանոցի հաշվեգրերը անջատ են: Հիվանդանոցի հաշվեգրերը ներկայացվում են Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնում ձեր ստացած ծառայությունների հիման վրա: Հիվանդանոցում ձեր կեցության ընթացքում յուրաքանչյուր բժիշկ, որը մասնագիտական ծառայություններ է մատուցել, առանձին հաշվեգիր կուղարկի ձեզ: Սա վերաբերվում է մասնագետներին, որոնք այցելել են ձեզ հիվանդանոցում կամ ծառայություններ են մատուցել շտապ օգնության սենյակում, ինչպես նաեւ անեստեզիստները, պաթոլոգները եւ ռադիոլոգները:

patient and visitor guide
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ