|
Կադրերի Բաժնի Հեռախոս` (323) 913-4840 Վկայված Հիվանդապահի (RN) Օրդինատուրան հիվանդապահության նորավարտների համապարփակ, փաստերով հիմնավորված մի ծրագիր է: Ծրագիրն օգնում է մասնակիցներին հիվանդանոցի կյանքի բարդությունների մեջ կողմնորոշվելու համար պահանջված փորձ, դատողություն, հմտություն եւ ինքնավստահություն ձեռք բերելու: Այս ծրագրի բովանդակությունն ու պրոցեսները այնպես են համակարգված, որ օրդինատուրայի հիվանդապահներին օգնեն արագ, ապահով եւ արդյունավետ առաջադիմելու` հիվանդապահի լիակատար մակարդակով: Վկայված Հիվանդապահի Օրդինատուրային մասնակցողները հմտության, ձեռնհասության եւ ինքնավստահության մեջ հատկանշական բարելավում են ցույց տալիս օրդինատուրային չմասնակցող նորավարտների համեմատությամբ: Լիովին համարկված հիվանդանոցի առկա ուսումնական կառույցին` օրդինատուրան պատրաստում է նորավարտներին լինել ավելի կազմակերպված եւ ձեռք բերած փորձի բոլոր ասպեկտները ամբողջությամբ յուրացրած: Այն բարձրացնում է ստանդարտացումը մասնակից բոլոր բաժանմունքների միջեւ` դարմանատնային գործունեության մեջ վերացնելով անհամապատասխանությունները: Մասնակիցներն օգտվում են իրենց կարողությունների հանդեպ ավելի մեծ ինքնավստահությունից, իրենց նոր գործատիրոջից ավելի մեծ բավարարվածությունից եւ ստանձնում են ավելի մեծ պարտավորություն իրենց մասնագիտության հանդեպ: Հիվանդանոցների համար աշխատուժի կայունության դժվարությունները դիմագրավելու խնդրում Վկայված Հիվանդապահի Օրդինատուրան սիստեմատիկ, անմիջական եւ խնայողական լուծում է: Հիվանդանոցի ամբողջ անձնակազմն է օգտվում, երբ կա կայուն, վստահելի աշխատուժ: Վկայված Հիվանդապահի Օրդինատուրայի ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրվում է կապվել Կադրերի Բաժին` (323) 913-4840 հեռախոսահամարով:
|