|
Կապվեք` Ներքին Գիծ` 4859, Ֆաքս` (323)665-6029 Վայր` Հիվանդանոցի Շենք, առաջին հարկ, Առողջապահական Քննության Դարմանատան ետեւում Ժամեր` երկուշաբթի օրվանից մինչեւ հինգշաբթի օր, առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ երեկոյան ժամը 5:00, ուրբաթ օրը առավոտյան ժամը 7:30-ից մինչեւ երեկոյան ժամը 5:00: Աշխատողների առողջության ծառայությունը մտահոգված է բոլոր աշխատողների առողջությամբ ու բարվոքությամբ: Բաժանմունքն առաջարկում է հետեւյալ ծառայությունները նոր, ընթացիկ եւ վերադարձող աշխատողների համար: Նոր Աշխատողների Ծառայություններ (անվճար) - Աշխատանքից հետո անվճար ֆիզիկական քննություն
- Լաբորատոր աշխատանք
- Թոքախտի քննություն*
- Պատվաստ` ըստ կարիքի
Խնդրվում է Կադրերի Բաժնի միջոցով ժամադրություն վերցնել: Ընթացիկ Աշխատողների Ծառայություններ (անվճար) - Տարեկան երկու անգամ թոքախտի քննություն*
- Ըստ ընտրության` գրիպի տարեկան պատվաստ
Ընթացիկ աշխատողների ծառայությունների համար պարզապես բնականոն աշխատանքի ժամերի ընթացքում այցելեք Աշխատողների Առողջության Ծառայություններ: Վերադարձող Աշխատողների Ծառայություններ (աշխատողների համար, որոնք վերդառնում են հիվանդության կամ բժշկական արձակուրդից հետո ) - Վկայագիր` աշխատանքի վերադարձի կարգավիճակի տեղեկանքի հետ Սա պարտադիր է բժշկի գրության հետ միասին բոլոր այն աշխտողների համար, որոնք երեք հաջորդական օրեր կամ ավելի աշխատանքից դուրս են եղել:
Վերադարձող աշխատողների ծառայությունների համար բնականոն աշխատանքի ժամերի ընթացքում պարզապես այցելեք Աշխատողների Առողջության Ծառայություններ: Աշխատողների Առողջության Արձանագրություն Ստանալու համար Աշխատողների առողջության արձանագրություն, ձեր խնդրանքը հեռախոսով կամ ֆաքսով ուղարկեք, 24-48 ժամվա նախնական ժամանակ տալով` հարցերը ընթացքի մեջ դնելու համար: Արդյունք կլինի միայն մեկամսյա աշխատանքից հետո: Հավելյալ Տեղեկություններ - Հինգշաբթի օրերին, շաբաթավերջի պահանջների բերումով *թոքախտի քննություններ չեն կատարվում:
- Համապատասխանության քննության տեղեկության համար կապվեք Վարակման կանխարգելման բաժին, ներքին գիծ` 5885 կամ` 6355:
- Աշխատողների Փոխհատուցման (Worker’s Compensation) տեղեկության համար կապվեք Industrial Medicine-ին, ներքին գիծ` 4822 կամ` 6556:
- Աշխատողների առողջության համար տարեկան հիշեցումը Աշխատողների Առողջության Ծառայությունից (Employee Health Services) ամեն ամիս կուղարկվի ձեր բաժանմունքի ղեկավարին: Աշխատողի պատասխանատվությունն է բոլոր պարտադիր քննությունների այժմեական լինելը:
|