|
|
 |
Աշխատողների Տեսլական Մինչեւ 2012 թ. Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը, նրա աշխատողները եւ գործընկերները տարածաշրջանային իմաստով պիտի ճանաչվեն իբրեւ բազմամշակութային միջավայրում առողջապահական խնամքի ծառայությունների որակը եւ արժեքը շարունակ բարելավող մի մեծ ուժ: Մենք վայելում ենք հաջողությունների մի գերազանց անցյալ` որակյալ խնամքի, աշխատողների եւ բժիշկների ներգրավման եւ ֆինանսական կատարողության մեջ: Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը կլինի Լոս Անջելըսի տարածաշրջանում առողջապահական խնամքի լայնորեն հարգված ընկերություններից մեկը: Մեր աշխատողները, բժիշկները եւ գործընկերները Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնին կվերաբերվեն որպես Մեծ Լոս Անջելըսի տարածաշրջանի բազմամշակութային բնակչության առողջապահությունը բարելավող մի ընկերություն: Մենք կճանաչվենք իբրեւ լավին ձգտողը բոլոր նրանց համար, ովքեր մեր խնամքն են ստացել եւ մեզ հետ գործակցել են: Մենք դեպի մեզ ենք գրավելու եւ մեզ մոտ ենք պահելու բարձր մակարդակի աշխատողներ, որոնք նվաճում են արտակարգ արդյունքներ: Մեր բժիշկներն իրար հանդեպ ունեցած իրենց հարգանքով հանդերձ պարտավորված կլինեն օգտագործելու Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը` այս եզակի շուկայում հաճախորդի սպասարկման բարձր մակարդակ եւ նորարար առողջապահական խնամք մատուցելու բերումով: Մենք շարունակաբար պիտի բարելավենք մեր արտադրանքը, ծառայությունները, մեթոդները եւ ինքներս մեզ` երաշխավորելու համար տեւական արդյունքներ: Աշխատակազմի Պարտավորությունները - Մեր սպասարկած բազմամշակույթ բնակչությանը մատուցել բացառիկ որակի եւ արժեքի առողջապահական խնամքի ծառայություններ
- Մշտապես մատակարարել առողջապահական խնամքի նորարար արտադրանք եւ ծառայություններ, որոնք կբարելավեն մեր հիվանդների առողջությունը, առանց ավելորդ ծախսերի
- Մեր համայնքի, հաճախորդների եւ աշխատողների մեջ բազմազանության հանդեպ հարգանք արժեւորել, հետապնդել եւ բարձրացնել
- Խթանել ամուր կապ մեր համայնքի հետ` քաջալերելով ղեկավարությունը եւ աշխատողների ներգրավումը
- Մեր կազմակերպությունների համար բավարար շահ առաջացնել` շարունակաբար բարելավելու համար մեր բաժնետերերի եկամուտը
- Հզորացնել եւ մեծացնել մեր ընկերությունը
Աշխատակազմի Վերաբերմունքը Խոստանում ենք. - լինել պրոֆեսիոնալ, վստահելի եւ պատասխանատու
- սեփականության հպարտանքն ունենալ եւ գնալ ավելի առաջ
- լսել ուշադիր եւ ընկալունակ լինել
- հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունք ցույց տալ
- երաշխավորել գաղտնիության ձեր անձնական իրավունքը
- ժպտալ եւ հաճախ ազնվորեն շնորհակալություն հայտնել
- վճռական լինել եւ աշխատել թիմի հետ
- գիտակից դատողությամբ սատարել ռիսկեր առնելուն
- շարունակաբար սովորել, աճել եւ ծիծաղել ամբողջ ընթացքում
- անել հնարավոր ամեն ինչ հիվանդների, բժիշկների եւ թիմակիցների համար
|
 |
|