Home Մեր մասին Կարիերա Ծառայություններ Հիվանդներ եւ Այցելուներ Աշխատողներ Բժիշկներ Կամավորներ Մեդիա
hollywood presbyterian medical center logo about hollywood presbyterian medical center
  1300 North Vermont Avenue
  Los Angeles CA 90027
  Հեռախոս`: (213) 413-3000
 
 

    join HPMC on Facebook
Home | hy | Կարիերա | Հատուկ Ծրագրեր

Կադրերի Բաժնի Հեռախոս` (323) 913-4840

Բարձրակարգ Հիվանդապահների մասնագիտացման ժամանակահատվածը համապարփակ մի ծրագիր է նորավարտ հիվանդապահների համար: Ծրագիրը օգնում է մասնակցողներին ձեռք բերելու փորձ, կողմնորոշում, հմտություններ, ինչպես նաեւ անհրաժեշտ ինքնավստահություն` հիվանդանոցային կյանքի բարդություններից գլուխ հանելու համար: Այս ծրագրի բովանդակությունն ու նրա ընթացքը նախագծված են օգնելու բարձրակարգ հիվանդապահներին` արագ, ապահով եւ արդյունավետ ձեւով առաջադիմելու եւ հասնելու կարող հիվանդապահի մակարդակի:

Վկայված Հիվանդապահների Օրդինատուրային մասնակցողները արձանագրում են հմտությունների, ինքնավստահության եւ կարողության հատկանշական բարելավում, համեմատած այն նորավարտներին, որոնք չեն մասնակցում այս ծրագրին: Լիովին համարկված հիվանդանոցի ներկա ուսումնական կառուցվածքին, ծրագիրը նորավարտներին նախապատրաստում է` կազմակերպելով եւ կանխատեսելով նրանց աշխատանքային փորձի բոլոր ասպեկտները: Ծրագիրը կլինիկական պրակտիկայում կատարելագործում է ստանդարտները` վերացնելով գործող բաժանմունքների միջեւ եղած տարբերությունները:

Մասնակիցներն իրենց կարողությունների հանդեպ ավելի մեծ ինքնավստահություն են ձեռք բերում, իրենց նոր գործատիրոջից շատ ավելի գոհ լինելով եւ ավելի նվիրվածություն դրսեւորելով իրենց մասնագիտության հանդեպ: Հիվանդանոցների համար Վկայված Հիվանդապահների Օրդինատուրան սիստեմատիկ, անմիջական եւ խնայողական պատասխան է աշխատուժի կայունության մարտահրավերին:

Վկայված Հիվանդապահների Օրդինատուրայի Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրվում է կապվել Կադրերի Բաժնի հետ` (323) 913-4840 հեռախոսահամարով:


search health care jobs in california
Կայքի քարտես
© 2008 Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքէջի ստեղծում Sprout Strategies
Տպել | Էլ- նամակ