|
Առաքելություն – Կարեկից, Հարգալից եւ Որակյալ Խնամք: Տեսլական - Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնն իր տարածաշրջանի բնակչության բոլոր անդամների առողջապահական կարիքները բավարարող համայնքային առաջնային խնամքի հիվանդանոց է: ՀՓԲԿ-ն ձգտում է ինքն իրեն յուրահատուկ դարձնել որպես համայնքային առողջապահական խնամք տրամադրող, որակյալ եւ նորարարական խնամքով ու կարեկից վարվեցողությամբ ճանաչված մի հիվանդանոց: Պատմություն - Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը 434 մահճակալանոց ծանր խնամքի վայր է, որը 1924 թ.-ից հոգ է տանում Հոլիվուդի համայնքի եւ շրջակա տարածքների բնակչությանը: Հիվանդանոցը հանձնառու է ծառայելու տեղական բազմամշակութային համայնքներին` որակյալ առողջապահական եւ բուժական խնամքով: Իր 500-ից ավելի փաստորեն բոլոր մասնագիտությունների բժիշկներով Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնը պատրաստ է ծառայելու ձեր եւ ձեր սիրելիների առողջապահական պահանջներին եւ ձգտում է տարբերվել որպես առաջնակարգ առողջապահական խնամք ապահովող, իր կարեկից վերաբերմունքով, որակով եւ նորարար խնամքով ճանաչված մի կազմակերպություն: Բացի Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոնից, CHA Health Systems-ը սեփականատերն է եւ վարում է մոտավորապես 2,000 մահճակալով 4 ծանր խնամքի հիվանդանոցներ, Արեւելյան բժշկության երկու մասնագիտացված կլինիկաներ, մեկ բժշկական համալսարան եւ բջջի ու գենի բուժման հետազոտական մի ինստիտուտ, բոլորը Կորեայում, ինչպես նաեւ պտղաբերության երկու բժշկական կենտրոններ Միացյալ Նահանգներում եւ Կորեայում, ներառյալ CHA Պտղաբերության Կենտրոնը` Լոս Անջելըսում:
|