|
Խոզի գրիպը խոզերի շնչառական հիւանդութիւն է, որն առաջանում է A տեսկի հարբուխի մանրէից, որն արդէն այլափոխուած է եւ կարող է վարակել մարդկանց: Չնայած խոզի գրիպի տեսակների մեծ մասը չի վարակում մարդկանց, այս մեկը ըստ երեւոյթին մի նոր տեսակի մարէ է, որը նախկինում անյայտ է եղել հանրային առողջապահութեան մասնագէտներին: մարդիկ ընդհանրապէս դիմադրողականութիւն չունեն այս մանրէի հանդէպ կամ շատ քիչ ունէն: Առայժմ պատուաստ չկա դրա դեմ:
Այն հիւանդները, որոնք կասկածում են, որ կարող են խոզի քրիպով վարակուած լինել, պէտք է նախ կապուեն իրենց բժշկի հետ: Խստօրէն պահանջում է, որ հիւանդները չգնան հիւանդանոցների շտապ օգնութեան սենեակները, բացի եթէ նրանք ունեն հիւանդութեան լուրջ ախտանշաններ: Սա կը նպաստի մանրէի տարածումը կանխելուն: Սոյն տեղեկութիւնը տրամադրուել է Կալիֆորնիայի Հիւանդանոցների Ասոսիացիայի (California Hospital Association) կողմից:
|